Author Archives: admin

2023-ի հունվարին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 31,5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 1,351.9 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 31.5%-ով։ 022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպրիտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ ...

Կարդալ ավելին »

Մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին »

ՀՀ մաքսակետերում ձևակերպումների ժամանակը 40-60%-ով կրճատվել է

Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։ Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական ...

Կարդալ ավելին »

Microchip Technology-ն՝ Հայաստանում․ ՏՏ ոլորտի նոր հեռանկարները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան եւ հայկական Instigate Semiconductor ընկերության հետ գործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ճամփորդելու համաձայնագրին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 2023 թվականի հունվարի 12-ի նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրել ...

Կարդալ ավելին »

Սահմանվել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման նոր պայմաններ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև ...

Կարդալ ավելին »

Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների մաքսային ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարարագիր

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում։  Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես ...

Կարդալ ավելին »

Չաարատ Կապան ընկերությությունում շուքով նշել են Կանանց միջազգային տոնը

Չաարատ Կապան ընկերությությունում շուքով նշել են Կանանց միջազգային տոնըԿանանց միջազգային տոնին ընդառաջ Չաարատ Կապան ընկերության ղեկավար կազմը շրջել է արտադրամասերով, բաժիններով ու ստորաբաժանումներով` շնորհավորել ընկերության կանանց ու աղջիկներին։ Ընկերության աշխատակազմի շուրջ 15 տոկոսը կանայք են, ովքեր ևս մեծ պատասխանատվությամբ կիսում են հանքագործի պատվաբեր աշխատանքի բոլոր դժվարություններն ու հաջողությունները: ,,Սիրելի գործընկերներ, շնորհակալ ենք ձեզ ձեր կատարած աշխատանքի համար:Կրկին անգամ շնորհավորելով ՝ ...

Կարդալ ավելին »

Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում Հայաստանը կավելացնի իր մասնաբաժինը

ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանություն է տրվել գործարքին վերաբերող համաձայնագրի վավերացմանը։ Հայաստանի կողմից $64 մլն արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ԵԱԶԲ-ի կապիտալում ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %, որը նախկինում 0.007% էր: Հայաստանը ԵԱԶԲ լիիրավ անդամ է դարձել 2009 թվականին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է $100 հազար: Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է $1000: Ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ...

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի մարտի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.19%-ով և կազմել 1817.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.55%-ով և կազմել 20.08 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.78%-ով և կազմել 939.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »
ajax-loader