Author Archives: admin

Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր․ փոխնախարար

Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԳԱԱ-ում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ ընդգծելով, որ երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծելով ավելի լավ միջավայր մեր կյանքի համար։ Իր ելույթում փոխնախարարը, մասնավորապես, ասաց․ «Հարգելի գործընկերներ, երկրաբաններ և երկրաբանության ոլորտի հարգելի ...

Կարդալ ավելին »

Ազգային ակադեմիան հանդիսավոր նշեց Երկրաբանի օրը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը և Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը համատեղ կազմակերպել էին Երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Ներկա էին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՏԿԵՆ ՀԵՖ ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ, դասախոսներ և այլ պատվավոր հյուրեր։ Բացման խոսքում, ընդգծելով երկրաբանության կարևորությունը, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը կարծիք ...

Կարդալ ավելին »

Աշխարհում առաջին բջջային հեռախոսազանգը հնչել է 50 տարի առաջ

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի ապրիլի 3-ին, աշխարհն առաջին զանգն արեց բջջային հեռախոսով։ Այդ մասին հայտնում է TRTWorld պորտալը։ Զանգը կատարել է Motorola-ի ինժեներ Մարտին Կուպերը․նա զանգահարել է Ջոել Էնջելին AT&T Bell Laboratories-ից՝ հաղթական հայտարարելու, որ օգտագործում է «անձնական, ձեռքի, շարժական հեռախոս»: Սարքը, որից զանգել էր Կուպերը, Motorola DynaTAC հեռախոսն էր, այն կշռում էր գրեթե 800 գրամ։ Հեռախոսն ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն կարգելի ցույցերին զինվորական համազգեստով մասնակցելը

Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մի շարք արգելքներ  սահմանել զինծառայողների համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։  «Ըստ նախագծի,  զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարտֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքը, բացառությամբ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների ...

Կարդալ ավելին »

Մեկ վարժական հավաքին կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատակիցների 5 տոկոսը

Հստակեցվում են վարժական հավաքներին ոչ ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին միևնույն գործատուի աշխատակիցների կանչման պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Հայտարարված մեկ վարժական հավաքի շրջանակներում կարող են կանչվել միևնույն գործատուի աշխատողների ոչ ավելին, քան 5 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։

Կարդալ ավելին »

ՊՆ-ն վարչական պատասխանատվության կենթարկի զինվորական համազգեստն ապօրինի կրող անձանց

Պաշտպանության նախարարությունը վարչական պատասխանատվություն է նախատեսում զինվորական համազգեստը ապօրինի կրող անձանց համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։  Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ռազմական ոստիկանությանը։ Նշվում է, որ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ռուսական ռազմաբազան ուսումնական թռիչքներ կիրականացնի

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ​​ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական ​​շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», ...

Կարդալ ավելին »

Դատախազությունում կադրային բարեփոխումներ են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, ապրիլի 5-8-ը  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն ապրիլի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։   Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ի գիշերը, 5-8-ն   առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների ...

Կարդալ ավելին »
ajax-loader