Աշխարհում առաջին բջջային հեռախոսազանգը հնչել է 50 տարի առաջ

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականի ապրիլի 3-ին, աշխարհն առաջին զանգն արեց բջջային հեռախոսով։ Այդ մասին հայտնում է TRTWorld պորտալը։

Զանգը կատարել է Motorola-ի ինժեներ Մարտին Կուպերը․նա զանգահարել է Ջոել Էնջելին AT&T Bell Laboratories-ից՝ հաղթական հայտարարելու, որ օգտագործում է «անձնական, ձեռքի, շարժական հեռախոս»: Սարքը, որից զանգել էր Կուպերը, Motorola DynaTAC հեռախոսն էր, այն կշռում էր գրեթե 800 գրամ։

Հեռախոսն ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվել է 10 ժամ, իսկ մարտկոցը սպասման ռեժիմում 12 ժամ է աշխատել։ Այդ ժամանակ SMS հաղորդագրությունների մասին դեռ խոսք չկար՝ գաջեթը կարող էր միայն զանգեր կատարել և ստանալ:

Կուպերի նախատիպի կոմերցիոն տարբերակը՝ Motorola Dynatac 8000X-ը, թողարկվել է 1984 թվականին՝ պատմական զանգից 11 տարի անց։ Բջջային հեռախոսների թանգարանի տնօրեն Բեն Վուդի խոսքով, եթե դրա արժեքը վերահաշվարկեք՝ հաշվի առնելով ընթացիկ փոխարժեքը, ապա այն գնորդին արժեցել է 11,7 հազար դոլար:

ajax-loader