Author Archives: admin

Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից, ամփոփել է փառատոնի արդյունքները: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ Փառատոնի եզրափակիչ փուլին, որը կայացել է մարտի 25-ին Երևան պետական համալսարանում, ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Մասնագիտական ժյուրիի որոշմամբ «Այբ» դպրոցից ներկայացված ...

Կարդալ ավելին »

Իջևանում պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնը շուտով շահագործման կհանձնվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչութունը։ Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Ինչպես հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...

Կարդալ ավելին »

Պատմական Դվինում իրականացվում են պեղումներ

ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվությունն աճել է, արտահանումը՝ կրկնապատկվել

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11,3 %-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 79,5 %: Արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 62 %-ով։ Ծառայությունների ծավալն աճել է 21,1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 18,2 %-ով, շինարարության ծավալը՝ 13,9 %-ով։ Չնչին նվազում է գրանցվել միայն արդյունաբերական ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձել է առաջխաղացում կատարել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը մարտի 27-ին ժամը 9։00-ի սահմաններում փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Էջմիածին-Երևան ճանապարհին Mercedes-ը բախվել է գովազդային վահանակին․ վարորդը մահացել է

Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» ...

Կարդալ ավելին »

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Կարդալ ավելին »

ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում

Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։ Սիսիան համայնքում ...

Կարդալ ավելին »

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 26-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. ...

Կարդալ ավելին »
ajax-loader