Author Archives: admin

Pepsi-ն թարմացրել է իր տարբերանշանը

PepsiCo-ն 15 տարվա մեջ առաջին անգամ թարմացրել է իր լոգոն։ Այս մասին հայտնել է ընկերություն։ «Նոր դիզայնը ցուցադրում է համարձակ տառատեսակ, ստորագրության զարկերակ և թարմացված գունային գունապնակ, ներառյալ սևը, որպեսզի ընդգծի ապրանքանիշի հավատարմությունը Pepsi Zero Sugar-ին»,- ասվում է հայտարարության մեջ: Pepsi-ն նոր դիզայնը կներկայացնի Հյուսիսային Ամերիկայում այս աշնանը՝ ապրանքանիշի 125-ամյակին ընդառաջ: Համաշխարհային պրեմիերան կկայանա 2024 թվականին։ Pepsi-ի մարքեթինգի գծով տնօրեն ...

Կարդալ ավելին »

Գերմանիայի պետական ​​պարտքը հասել Է ռեկորդային մակարդակի

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական ​​պարտքը հասել է ռեկորդային մակարդակի։ 2022 թ. վերջին դաշնային, երկրամասային և մունիցիպալ բյուջեների, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնադրամների միագումար պարտքը կազմել է մոտավորապես 237 միլիարդ եվրո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության կողմից հրապարակված անցյալ տարվա նախնական տվյալները։ Նշված ցուցանիշը 2 %-ով բարձր է 2021 թ.-ի պարտքից։ Ըստ գերատեսչության՝ ...

Կարդալ ավելին »

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4-րդ բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Ռիբոկ» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Միկոյան 25 շենքի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-26 փողոցների: Ընկերությունը հայցում ...

Կարդալ ավելին »

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ...

Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։  Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գործող ընկերությունները  Apple-ի սարքերը ձեռք կբերեն բացառիկ գներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ: «Հուշագիրը հնարավորություն կտա նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքների վերազինմանը, ինչպես ...

Կարդալ ավելին »

Մարտի վերջին օրերը ցուրտ կլինեն․ ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով որ մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի ...

Կարդալ ավելին »

Էյֆելյան աշտարակը փակում է դռները Փարիզի ցույցերի ֆոնին

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Փարիզի տեսարժան վայրերի կայքը: «Համազգային գործադուլի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է», – նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է խմելու ջրատարի արտաքին ցանցի շինարարությունը։ Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է 3,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ ...

Կարդալ ավելին »

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում մրցակիցներին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader