Գերմանիայի պետական ​​պարտքը հասել Է ռեկորդային մակարդակի

Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական ​​պարտքը հասել է ռեկորդային մակարդակի։ 2022 թ. վերջին դաշնային, երկրամասային և մունիցիպալ բյուջեների, ինչպես նաև սոցիալական ապահովագրության հիմնադրամների միագումար պարտքը կազմել է մոտավորապես 237 միլիարդ եվրո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության կողմից հրապարակված անցյալ տարվա նախնական տվյալները։ Նշված ցուցանիշը 2 %-ով բարձր է 2021 թ.-ի պարտքից։

Ըստ գերատեսչության՝ Գերմանիայի մեկ բնակչի հաշվով պետական ​​պարտքի ընդհանուր գումարը կազմում է 28 155 եվրո։ Մեկ տարի առաջ այն հավասար էր 27 922 եվրոյի։ Դաշնային պարտքը 2021 թ.-ի համեմատությամբ աճել է 4,6 %-ով։ Վիճակագիրները նշում են, որ դա տեղի է ունեցել առաջին հերթին էներգետիկ ճգնաժամի և COVID-19-ի համավարակի հետ կապված ավելացված ֆինանսավորման անհրաժեշտության պատճառով:

Երկրամասի մակարդակով պարտքը նվազել է 5 %-ով։ Դրական դինամիկա են գրանցել գրեթե բոլոր դաշնային երկրամասերը՝ բացառությամբ Սաքսոնիա-Անհալթի երկրամասի: Մունիցիպալ բյուջեների պարտքերն անցյալ տարվա համեմատությամբ աճել են 4,4 %-ով։

ajax-loader