Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է խմելու ջրատարի արտաքին ցանցի շինարարությունը։

Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է 3,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ ջրընդունիչի վերակառուցում։

Ծրագրի իրականացման արդյունքում Այգուտում խմելու մաքուր եւ  շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի շուրջ 100 տնտեսությունների համար։ «Այգուտի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի մրցութային փուլն ավարտվել է 2022 թվականի նոյեմբերին, եւ քանի որ ձմռան ընթացքում եղանակային պայմանները թույլ չէին տալիս՝ շինարարություն իրականացնելու համար, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվեց 2023 թվականի մարտի 23-ից։ Հուսով ենք, որ ջրատարի կառուցումը կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։

Այգուտի տնտեսություններին խմելու մշտական ջրով ապահովելու ծրագիրը բաղկացած է երեք փուլից, որից առաջինն արդեն դրվել է գործողության մեջ։ Ծրագրի մնացած երկու փուլերը կիրականացվեն առաջիկա երկու տարիների ընթացքում»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերգեյ Ավալյանը։

ajax-loader