Tag Archives: գեղարքունիք

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս գյուղ՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով պատճառված վնասներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ օգոստոսի 13-ին աշխատանքային այց է կատարել Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։  Կարեն Սարգսյանին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ, Երանոսի վարչական ղեկավար Սաշա ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ապրիլին ծնվել է 103 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի ապրիլին ծնվել է 103 երեխա՝ 58 տղա, 45 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։ 1 երեխա ծնվել է Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2023 թվականի ապրիլին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 98 ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն ...

Կարդալ ավելին »

Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է խմելու ջրատարի արտաքին ցանցի շինարարությունը։ Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է 3,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ ...

Կարդալ ավելին »
ajax-loader