Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալում Հայաստանը կավելացնի իր մասնաբաժինը

ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանություն է տրվել գործարքին վերաբերող համաձայնագրի վավերացմանը։

Հայաստանի կողմից $64 մլն արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ԵԱԶԲ-ի կապիտալում ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %, որը նախկինում 0.007% էր:

Հայաստանը ԵԱԶԲ լիիրավ անդամ է դարձել 2009 թվականին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է $100 հազար: Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է $1000:

Ներկայում ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը, հաշվի առնելով իրականացված ծրագրերը, կազմում է $13,4 մլրդ, որից $484,2 մլն-ն 23 նախագծի շրջանակում տրամադրվել է ՀՀ-ին:

Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է $7 մլրդ:

ajax-loader