Author Archives: admin

Հայկական տարազը, ավանդույթներն ու մշակույթը՝ 6-րդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։  Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական և ժամանցային ծրագրեր, ցերեկային ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն նշել է կազմակերպված հանցավորության 76% աճի մասին պատերազմից հանցագործների վերադարձից հետո

Ռուսաստանում կազմակերպված հանցավոր խմբերի (ԿՀԽ) կատարած հանցագործությունների թիվը ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ավելացել է 76 տոկոսով՝ (16,9 հազար) 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, գրել է «Можем объяснить» ալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ վիճակագրությանը։ Այդ հանցագործությունների թիվն սկսել է ավելանալ պատերազմն սկսվելուց հետո եւ տարեցտարի աճում է, նշել է պարբերականը։ Աճի մասին է վկայում նաեւ դատական վիճակագրությունը։ 2023թ. կազմակերպված հանցավորության հոդվածներով երկրում ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության հարցերով տեղակալին

 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 16-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին ...

Կարդալ ավելին »

Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դուրս գալով «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ լրագրողների հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հանդիպի իր թիմակիցների հետ՝ հասկանալու համար հետագա անելիքները։ «Երկու տարի յոթ ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, պետք է խորհրդակցենք, հասկանանք հետագա անելիքները», – ասել է Վանաձորի ...

Կարդալ ավելին »

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 10-12-ը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Մ-4 միջպետական ճանապարհը Ծովագյուղին միացնող կամուրջը

Հիմնանորոգվում է Հ-53, (Մ-4) – Սեմյոնովկա – (Մ-4) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ ...

Կարդալ ավելին »

Ղազախստանն առաջարկում է արգելել 7 տարուց հին մեքենաների ներմուծումը ԵԱՏՄ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց հին ավտմեքենաների ներմուծումը երկիր եւ այդ նպատակով պատրաստվում են նախաձեռնել նման որոշման ընդունումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման եւ միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաեւը։ «Մենք կփորձենք նյութերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար»,- ...

Կարդալ ավելին »

Մոտ 27․95 մլն դրամ տուգանք․ 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. կահույքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկիչների դեմ մարտում զինծառայողներ են զոհվել

Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի հյուսիսային դաշնային տարածքում գտնվող Դոդայի շրջանում ահաբեկիչների դեմ բախումների ժամանակ առնվազն չորս հնդիկ զինվոր է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա: The Wire պարբերականը հաղորդում է նաև մեկ ոստիկանի զոհվելու մասին։ Հնդկաստանի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ շրջանում տեղի է ունենում զինյալների որոնման՝ բանակի և ոստիկանության համատեղ գործողություն։: Ահաբեկիչների հետ բախումն սկսվել է հուլիսի 15-ի ...

Կարդալ ավելին »

2024-ին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականին հավանություն է տվել Շիրակի մարզից ներկայացված 14 ծրագրի՝ 2 մլրդ 816 մլն 735 հազար դրամ արժողությամբ։ Այդ մասին նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերին, նախորդ տարիներից 2024 թվական տեղափոխված ծրագրերի ընթացքին ...

Կարդալ ավելին »
ajax-loader