Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց հին ավտմեքենաների ներմուծումը երկիր եւ այդ նպատակով պատրաստվում են նախաձեռնել նման որոշման ընդունումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման եւ միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաեւը։
«Մենք կփորձենք նյութերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար»,- ասել է Բեկտիբաեւը։