Հիմնանորոգվում է Մ-4 միջպետական ճանապարհը Ծովագյուղին միացնող կամուրջը

Հիմնանորոգվում է Հ-53, (Մ-4) – Սեմյոնովկա – (Մ-4) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։

Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։

«Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ շինարարը կատարում է ափային հենարանների կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է կառուցել մեկ թռիչքային կամուրջ (նախկինում երեք թռիչքային էր)՝ 28մ երկարությամբ‚ 10մ լայնությամբ‚ կամուրջն ունենալու է հետիոտնի համար նախատեսված մայթեր։ Շինարարներն այս պահին կառուցում են կամրջի 2 հենարանները։ Ըստ տեխհսկողի՝ նախագծով կկառուցվի ավելի բարձր սեյսմակայունությամբ կամուրջ։

Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

ajax-loader