Author Archives: admin

Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան

Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ մրցույթի անցկացումը կարևոր է ոչ միայն որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև՝ գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք: Նախարարն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, ...

Կարդալ ավելին »

«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը տրված է

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ...

Կարդալ ավելին »

Նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցումը մեկնարկում է

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով: Օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով:

Կարդալ ավելին »

Նավթի գինը բարձրացել է

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.22%-ով և կազմել 83.36 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.05%-ով և կազմել 85.43 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հուլիսի 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։ Երևանում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ...

Կարդալ ավելին »

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, Էստոնական փ. 6 շենք, Մալաթիայի, ...

Կարդալ ավելին »

Կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել:  «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ճապոնիա՝ պատմություն, փաստեր․ ցուցադրություն Ազգային արխիվում

Հայաստանի ազգային արխիվը «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ կազմակերպել է ցուցադրություն՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ներկայացված են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Երկօրյա միջոցառումների ծրագրով Դիլիջանը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության  հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, ...

Կարդալ ավելին »

ԱՄԷ, ՌԴ, Չինաստան․ արտահանումը ՀՀ-ից՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․07 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.5 անգամ կամ 4․2 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 646.02%-ով կամ 2.87 մլրդ դոլարով և կազմել 3․32 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.97%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader