Author Archives: admin

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։ Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կարդալ ավելին »

Արդարադատության նախարարությունն ընդլայնում է գործակցությունը ՀԲ-ի հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ ...

Կարդալ ավելին »

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 4738, մարզերում՝ 6638 խախտում

ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 24-ից մայիսի 1-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 146, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, ...

Կարդալ ավելին »

Օ-դը-Ֆրանսը սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը

Օ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը սատարում է Արցախի ժողովրդի իրավունքների և մասնավորապես, ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Երևանում Արցախի ներկայացուցչությունում այս մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին Օ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը և Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Լուսանկարները՝ Հայկ ԲադալյանիՖրանսիայից ժամանած պաշտոնյաները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակարգի դեմ, քանի դեռ Բաքուն հրաժարվում է կատարել Լաչինի միջանցքով մարդկանց ...

Կարդալ ավելին »

Մարտին 34 հարկ վճարող խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով 34 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է 16.3 մլն դրամի չափով տուգանք: Կառույցը ներկայացրել է նաեւ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։

Կարդալ ավելին »

Վրաստանը և Իսրայելը ստեղծում են ազատ առևտրի գոտի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում  ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», – հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դարչիաշվիլին և Բարկատը նշել են ...

Կարդալ ավելին »

383 դեպք, 111-ը՝ արտակարգ․ ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալները

Ապրիլի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 383 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 43, փլուզման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթյունի, ուժեղ քամու՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, օձի նկատման՝ 7, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական մի շարք երկրներում մայիսմեկյան ցույցեր են անցկացվել

Եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի բնակիչները երկուշաբթի օրը մասնակցել են մայիսմեկյան ցույցերի: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Ամենաշատ ակցիաներն անցկացվել են Ֆրանսիայում: Արհմիութենական կազմակերպությունների տվյալներով՝ դրանց մասնակցել է 2,3 մլն մարդ։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը ցուցարարների թվաքանակը գնահատել է 782 հազար։ Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լիոնում և Նանտում ցույցերն ուղեկցվել են անկարգություններով և ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն ներդրել է 10 մլրդ դրամ է ներդրել Կապանի օդանավակայանի և ինքնաթիռի ձեռբերման համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պարզաբանում է տարածել ապրիլի 26-ին իրականացված Երեւան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված։ «Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝  L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։ «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են եւ այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով», – ասվում է հաղորդագրության մեջ: ԶՊՄԿ-ում նշել ...

Կարդալ ավելին »
ajax-loader