Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։

Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

ajax-loader