Tag Archives: տեղակալ

«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցելեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ: Ողջունելով ...

Կարդալ ավելին »

Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, Ավետ Պողոսյանը՝ տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 23-ի որոշումներով Գևորգ Մանթաշյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ: Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնական  լուսավորության աշխատանքները կիրականացնի նախորդ տարի ձեռք բերված գույքով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը կարվի այլ եղանակով. կօգտագործվեն  թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա կամրացվեն սարքավորումները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ ունեն իրավիճակ, որ ամանորյա տոնական լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու են նախորդ ...

Կարդալ ավելին »

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար

 Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:  Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից,  դատախազը դեռևս 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի ...

Կարդալ ավելին »

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական,  վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի անցակետի վերակառուցված գոտիների բացմանը

Անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2-ին կայացրել է Արմեն Հակոբյանին, Գրիգորի Առաքելյանին և Արթուր Գասպարյանին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալների պաշտոններում նշանակելու որոշումներ։ Որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ ՀՀ վարչապետը որոշումները կայացրել է՝ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կարդալ ավելին »
ajax-loader