Author Archives: admin

Երևանի գերեզմանատներից մեկի մոտբախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և ...

Կարդալ ավելին »

Ավինյանը հանձնարարել է խիստ պատժել մետրոպոլիտենի աշխատանքը խաթարած փլուզման մեղավորներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին գրանցված միջադեպին, երբ քարաթափում էր տեղի ունեցել մետրոյի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Ավինյանն ընդգծել է, որ տեղի է ունեցել շատ արտառոց և վտանգավոր դեպք։ «Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է բժշկից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 8 գույք և 386 մլն դրամ գումար

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Ինչպես տեղեկանում ենք դատախազության տարածած հաղորդագրությունից, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.  4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նպատակադրել է անցնել կայուն և պատասխանատու հանքարդյունաբերության․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երկրաբանի օրվա առթիվ հղել է շնորհավորական ուղերձ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և ...

Կարդալ ավելին »

Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում. ejc

Ապրիլի 2-ը Երկրաբանի օրն է։ Տոնի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանի հարցազրույցը ejc.am (Տնտեսական լրագրողների ակումբ) կայքին։  -Երկրաբանությունը Ձեր կյանքում․ ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երբևէ չե՞ք մտածել, որ կարելի էր այլ մասնագիտություն ընտրել։ -Իմ ողջ գիտակից կյանքն անցել է երկրաբանության մեջ: Հինգ տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ այցելել եմ հանքավայր: Մեծացել եմ երկրաբանների ընտանիքում: Հայրս և հորեղբայրս եղել ...

Կարդալ ավելին »

Բազմաֆունկցիոնալ կոճակ՝ ձայնային ռեժիմների փոխարեն․ iPhone 15 Pro

iPhone 15 Pro-ն եւ iPhone 15 ProMax-ը ձայնային ռեժիմների պարզ փոխարկիչի փոխարեն կստանան կարգավորվող բազմաֆունկցիոնալ կոճակ, ինչպես Apple Watch Ultra-ն: Այս մասին հայտնում է MacRumors պարբերականը՝ վկայակոչելով ինսայդերական աղբյուրին, որն անցյալ տարի ճշգրիտ տվյալներ էր տրամադրել iPhone 14 Pro-ում Dynamic Island-ի մասին։ Աղբյուրի տվյալներով՝ ձայնի ռեժիմների փոխարկիչի փոխարեն, որը 2007 թվականից ի վեր առկա է iPhone-ի բոլոր մոդելներում, նոր սմարթֆոններում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանն հաըտնել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ: Հայաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ...

Կարդալ ավելին »

Փրկարարները մարել են Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։  Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Շուվալով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ ...

Կարդալ ավելին »

Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը․ Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ

Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...

Կարդալ ավելին »
ajax-loader