Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որում, մասնվորապես, ասված է․
«ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի սիրելի´ ուսանողներ
ԶՊՄԿ ՓԲԸ իր 70-ամյակի և Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ մեր մասնաճյուղի ուսանողների համար հայտարարում է մրցույթ՝ հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հետևյալ թեմաներով.
- Հանքարդյունաբերությունն աշխարհում (հեռանկարներ, ինովացիա, ժամանակակից թրենդեր):
- Հանքարդյունաբերությունը համաշխարհային տնտեսության մեջ, առաջատար երկրներն ու ընկերությունները, միտումներն ու հեռանկարները:
- Բնապահպանական և սոցիալական կառավարման նորարարությունները հանքարդյունաբերության մեջ (ալտերնատիվ էներգիա, թափոնների մշակում, ջրի շրջանաձև օգտագործում, զրո վնաս սկզբունք):
- Կապը հանքարդյունաբերության և կարբոնային արտանետումների կրճատման ռազմավարության իրագործման միջև: Կանաչ տնտեսությունը և հանքարդյունաբերությունը:
Կարող է լինել մի քանի թեմայի համատեղում, կամ կարող եք առաջարկել Ձեր նախընտրած թեման:
Հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը պետք է ներկայացվի power point-ով կամ համանման ձևաչափով:
Աշխատանքը պետք է պարունակի՝
- հետազոտության, ուսումնասիրության արդյունքներ, լինի հետաքրքիր, դինամիկ
- վիզուալ, գրաֆիկական, վիդեո նյութեր
- լինի առավելագույնը 10 րոպե՝ ներկայացման համար:
Աշխատանքների տարբերակները պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: Հաղթողը կընտրվի մինչև հուլիսի 4-ը և աշխատանքը կներկայացնի միջոցառմանը՝ հուլիսի 14-ին: Հաղթողը կարժանանա դրամական պարգևի:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանին (հեռ՝. 094 99 35 31): Ինչպես նաև ձեր աշխատանքները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]»: