Փաշինյանը Պուտինի հրավերով Մոսկվայում կմասնակցի Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: 

Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 

ajax-loader