Tag Archives: Մոսկվա

Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ

Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամի՝ ջերմաստիճանի անկումներով․… Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», – գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը

 Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը։ Այս մասին վկայում են դատարանի հրապարակած տեղեկությունները Telegram-ում։ Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ: Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական ...

Կարդալ ավելին »

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր ...

Կարդալ ավելին »

Երևանը լուծումներ կառաջարկի Մոսկվային ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ

այաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է ...

Կարդալ ավելին »

Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։ «Իսկապես, գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ, և գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 4,2 մլն դրամ է հատկացրել 44-օրյայում վիրավորված զինծառայողի՝ Մոսկվայում բուժվելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 4 մլն 218 հազար դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում իրականացնելու համար: Այն իր մեջ ներառում է բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին Հայաստանի կողմից հետախուզում է սպանության մեղադրանքով

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատում է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։ Այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Քամիլ Զեյնալիի հայտարարություններին, թե Մոսկվայում իրեն ձերբակալել են, քանի որ իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Նշված անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,- ասաց Սարգսյանը։ Ադրբեջանի քաղաքացի ...

Կարդալ ավելին »

Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում եռակողմ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտություն է տեսնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։

Կարդալ ավելին »

Մոսկվայի մարզում սպանել են Ստաս Նամինի որդի Արտեմ Միկոյանին և նրա տատիկին

Մոսկվայի մարզի Կրյուկովո ավանի առանձնատանը հայտնաբերվել են թոշակառու կնոջ և նրա 30-ամյա թոռան դանակահարված մարմինները։ Սպանության կասկածյալը կալանավորված է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունում։ Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ սպանվածներն են ռոք երաժիշտ Ստաս Նամինի 30-ամյա որդի Արտեմ Միկոյանը և Նամինի զոքանչ Պոլինա Տկաչենկոն։ Նախնական տվյալներով՝ կասկածյալը երաժշտի ավագ որդի Ռոման Միկոյանն ...

Կարդալ ավելին »
ajax-loader