Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին,  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

«Իսկապես, գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ, և գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որ ծառայությունը բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հսկողություն իրականացնելու՝ առանց ռուսական կողմի աջակցության։

ajax-loader