Tag Archives: Մոսկվա

Մոսկվայում այսօր Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ գագաթնաժողովն է, սպասվում է 2 փաստաթղթի ընդունում

Այսօր՝ մայիսի 25-ին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով: «Կոմերսանտ»-ը գրում է՝ «գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան հույս ունի, որ պետք է ընդունվի առնվազն երկու փաստաթուղթ»։ Հրատարակության համաձայն՝ «այդ փաստաթղթերի համակարգումը տևել է մայիսի 24-ի ողջ օրը։ Մեկը պատրաստել են փոխվարչապետները, որը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մյուսը՝ Ալիևի, Փաշինյանի և ...

Կարդալ ավելին »

Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկանում enq ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ առաջնորդները կհանդիպեն Մոսկվայում՝ մայիսի 25-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան: «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, Մոսկվայում առկա ձևաչափով», – ասել է նա: Նիստի օրակարգը վերջնականապես կհամաձայնեցնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում, որը կկայանա մայիսի 22-ին:

Կարդալ ավելին »

Վրացական ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կսկսի Մոսկվա

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: ««Georgian Airways» ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ավիաընկերության ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ», – ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ: Ավիաընկերությունը համապատասխան թույլտվությունն ստացել ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մայիսի 19-ին

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ-որ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Պուտինի հրավերով Մոսկվայում կմասնակցի Մեծ Հայրենականին նվիրված միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:  Այդ մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 

Կարդալ ավելին »
ajax-loader