Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-«Մանչեսթեր սիթի» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին:

«Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում, կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին արագ հակագրոհներով: Թե «Ռեալ»-ը և թե «Մանչեսթեր սիթի»-ին ձգտում էին հավասար պայքար ծավալել յուրաքանչյուր գծում:

Առաջին կեսի վերջնամասում «Ռեալ»-ն իրացրեց իր պահը; Հեռահար դիպուկ, ուժեղ հարվածով «սերուցքայիններին» առաջ մղեց Վինիսիուսը (36-րդ րոպե): Թիմերն ընդմիջման գնացին «Ռեալ»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց «Ռեալ»-ը, որն ավելի շատ էր տիրում գնդակին: «Քաղաքայինները» ձգտում էին գտնել «արքայական ակումբի» խոցելի օղակները, որը դժվարությամբ էր հաջողվում: Վիճակագրությունն էլ փաստում էր «Ռեալ»-ի առավելության մասին: 67-րդ րոպեին Քևին դե Բրյունեն հստակ, դիպուկ, հեռահար հարվածով հավասարեցրեց հաշվի տարբերությունը:

«Ռեալ»- «Մանչեսթեր սիթի»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:

ajax-loader