NASA-ն թթվածին է ստացել լուսնային արհեստական ​​փոշուց․ հնարավորություն Artemis-ի համար

NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնի (JSC) հետազոտողները կարողացել են վակուումի պայմաններում թթվածին կորզել ​​լուսնային արհեստական հողից: Հետագայում այս հետազոտությունը կարող է հիմք հանդիսանալ մի տեխնոլոգիայի, որը կօգնի աջակցել Լուսնի վրա կյանքի գոյությանը։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Լուսնի վրա թթվածին արտադրելու հնարավորությունը չափազանց կարևոր կլինի Artemis ծրագրի շրջանակում երկարաժամկետ լուսնային ֆորպոստ ստեղծելու տիեզերական գործակալության ծրագրերին աջակցելու համար։ Այս ծրագրի համար NASA-ն ցանկանում է գտնել տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան հավաքել և օգտագործել ռեսուրսները հենց տեղում՝ առանց դրանք Երկրից բերելու։



Գիտնականները լուսնային փոշին տաքացրել են հատուկ ռեակտորում, որում ջերմաստիճանը կարող է շատ բարձր լինել։ Տաքացնելուց հետո դրանից արտազատվել է ածխածնի օքսիդ, որից էլ հետո գիտնականները թթվածին են կորզել:

Գիտափորձի հեղինակները եղել են NASA-ի Carbothermal Reduction Demonstration (CaRD) թիմի մասնագետները: Նրանք իրենց աշխատանքում օգտագործել են Dirty Thermal Vacuum Chamber կոչվող սարքը: Արևի կենտրոնացված լույսը մոդելավորվել է 4,6 մ տրամագծով գնդաձև վակուումային խցիկում՝ օգտագործելով հզոր լազեր, որն ակտիվացրել է ածխաջերմային նվազեցման գործընթացը: Sierra Space-ի նախագծած ռեակտորը պահվել է մշտական ​​ճնշման տակ, ինչը հնարավորություն է տվել կանխել գազի արտահոսքը և թույլ է տվել, որպեսզի օգտագործված նյութն ազատորեն դուրս գա ռեակցիայի գոտուց։



NASA-ի տեխնիկական պատրաստվածության ստանդարտների սանդղակի համաձայն՝ համարվոլ է, որ այս տեխնոլոգիան համապատասխանում է իրական թռիչքների համար նախատեսված պահանջներին, և հնարավոր է, որ ապագայում այն ​​ներառվի Artemis ծրագրում։ Լուսնային առաքելությունների ժամանակ տեղում ստացված թթվածինը կարող է օգտագործվել ինչպես շնչառության, այնպես էլ հրթիռային վառելիքի արտադրության համար։

ajax-loader