Author Archives: admin

Եղեգիսի կամրուջը փլուզման վտանգի տակ է. Գետափ-Մարտունի հահատվածը երթևեկելի է միակողմանի

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Սպասվում է անձրևոտ շաբաթ․ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 20-21-ին  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացնոuմ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վրկ, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով»,- ասվում ...

Կարդալ ավելին »

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ  

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW  մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի  ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը ...

Կարդալ ավելին »

Իզաբելլա Յայլյանը դարձավ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի ԵԱ

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեդալների համար մրցեցին 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Յայլյանը երեք մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալովբրոնզե մեդալակիր: Երկամարտի ...

Կարդալ ավելին »

Գյումրին 2024-ին կլինի ԱՊՀ սպորտային մայրաքաղաքը

Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։  Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Որոշում  է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։ 

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Այդ մասին հաղորդում է CNN-ը: Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է: «Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի ...

Կարդալ ավելին »

7 երեխա շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ: Այդ մասին նշված է հիվանդանոցային համալիրի պաշտոնական կայքում: Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում՝ տեղափոխվել են համալսարանական կլինիկա: 4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից. ՊՆ

 Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից, ապրիլի 13-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված համաժողով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն անցկացրին «ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծ Հայաստանում՝ Ազդեցությունն առ այսօր և ապագա անելիքները» խորագրով համաժողով՝ նպատակ ունենալով լավարկել ՓՄՁ-ների մրցակցության և առևտրի բարելավմանը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵՄ երկրների հետ: «ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծը Հայաստանում» ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունը առաջարկում է վարկերի, դրամաշնորհների և անվճար տեխնիկական աջակցության ...

Կարդալ ավելին »

Հարկավոր է հասարակությանը մեջ ձևավորել ռացիոնալ հանքօգտագործման անհրաժեշտության գաղափար․ ejc

«Չաարատ Կապան» ՓԲԸ -ն   2019 թվականից բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է ոսկու խտանյութ՝   արծաթի և պղնձի,   ցինկի խտանյութ՝ ոսկու և  արծաթի պարունակություններով: Ստորև ներկայացնում ենք ejc.am-ի անդրադարձը «Չաարատ Կապանի» գործունեությանը։ «Հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 600 000 տոննա:  Ընկերությունն ունի    ...

Կարդալ ավելին »
ajax-loader