Փրկարարները բեռնատարը դուրս են բերել Սիսիան-Երևան ճանապարհի երթևեկելի գոտուց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 16-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները բեռնատարը քարշակման միջոցով (մոտ 150 մետր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց, և ավտոճանապարհը դարձրել երկկողմանի երթևեկելի։

ajax-loader