ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ փետրվարի 15-17-ը ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ, Ապարան, Ծաղկաձոր, Մարտունի, Գավառ, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, Տանձատափ, Մելիքգյուղ և Ֆանտան գյուղերում։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարդալ ավելին »Tag Archives: Փրկարար
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
Հունվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Ծաղկաձոր, Ապարան, Աշտարակ, Ջերմուկ քաղաքներում, Հովք գյուղում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Տաշիր-Գյումրի, Նիգավան-Ապարան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 30 քաղաքացու ...
Կարդալ ավելին »Փրկարար ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները
Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ...
Կարդալ ավելին »ՃՏՊ Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Սեպտեմբերի 18-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» և «Neta» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել ...
Կարդալ ավելին »Ակնաշեն գյուղում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ):
Կարդալ ավելին »Փրկարարները հայտնաբերել են Սևանի 2-րդ հանրային լողափում կորած երեխային
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 4-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա է կորել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխային։
Կարդալ ավելին »Փրկարարներն անձնական ավտոմեքենային են մոտեցրել ոտքը վնասած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 ...
Կարդալ ավելին »Փրկարարներն ավարտել են Քարկոփ գյուղի կամրջի աշխատանքները
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Կարդալ ավելին »Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 5-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում ...
Կարդալ ավելին »Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 19։32-ին տեղեկություն է ստացել, որ Գյումրի քաղաքի Հ․Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից ...
Կարդալ ավելին »