Ահազանգ․քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ ՆԳՆ ՓԾ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 08։44-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քաղաքացուն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:

ajax-loader