Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք նախարարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին և մերձավորներին: Պարոն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ԱԳՆ
Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 14-06-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 34212.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 4369.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 13573.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 14-06-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.98%-ով և կազմել 69.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.86%-ով և կազմել 74.44 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 14-06-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.67%-ով և կազմել 1962.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 23.89 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 984.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 14-06-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 2232.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.06%-ով և կազմել 8460.00 դոլար, կապարի գինն աճել է 1.19%-ով և կազմել 2080.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.69%-ով և կազմել 21952.00 դոլար, անագի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 26065.00 ...
Կարդալ ավելին »Օրակարգում բյուջեի կատարման հաշվետվությունն է. ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի ազգային ժողովը շարունակում է հունիսի 13-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը: Խորհրդարանը կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, որից հետո կկայանա փակ գաղտնի քվեարկությունը: Հերթական նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 14-06-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 16230.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.56%-ով և կազմել 7290.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 7594.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 1030.64 կետ:
Կարդալ ավելին »Փոփոխություններ համայնքային ոստիկանների համար, կլինեն նաև օպտիմալացումներ
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որով համայնքային ոստիկանության շրջանակում իրականացվում են տարբեր փոփոխություններ, համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ՝ կատարելով թե այս պահին իր առջև դրված խնդիրների իրականացումը, թե զբաղվելով անչափահասների ու ընտանեկան բռնության գործերով: «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը: «Առաջարկվում է համայնքային ոստիկանության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ