Սուրեն Պապիկյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական ծակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք նախարարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

ajax-loader