Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Հուսեյն Փուրֆարզանեն հայտարարել է, որ Լիբանանի իշխանությունների պաշտոնական խնդրանքով Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում «անվտանգության նկատառումներից ելնելով» մինչև փետրվարի 18-ը ժամանակավորապես դադարեցվել են իրանական բոլոր չվերթերը: Այդ մասին հաղորդում է Tehran Times-ը։ Պաշտոնյայի խոսքով՝ այս պահին Բեյրութի օդանավակայանում իրավիճակը բարդ ու լարված է, սակայն Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ սպասում է ...
Կարդալ ավելին »Tag Archives: իրան
Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել
Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի: Ինչպես տեղեկանում ենք իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։ Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել ...
Կարդալ ավելին »Գողության և այլ պատճառներով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է
Հայաստանի կառավարությունն առաջարկել է երկարաձգել Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագիրը մինչև 2025 թվական։ Նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։ Այս փոփոխությունն ուղղված է ծրագրի իրագործման արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով։ Նշվում է, որ «Նորավան» ենթակայանի և էլեկտրահաղորդման գծի տարածքներում արձանագրվել են գողության դեպքեր, ...
Կարդալ ավելին »Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ
Իրավապահ մարմինների միջև համագործակցության շրջանակում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ ԻԻՀ-ից ՀՀ տարածք բեռ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայում հնարավոր է թաքցված լինի մեծ քանակությամբ ծխախոտային արտադրանք։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հսկողության տակ էին վերցվել մի շարք տրանսպորտային միջոցներ։ Օպերատիվ տեղեկությունն իրացնելիս՝ ՊԵԿ ՄԴՊ ...
Կարդալ ավելին »Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին՝ միջուկայինի կամ նավթայինի փոխարեն. WP
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ի պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների՝ պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին՝ նավթային կամ միջուկային օբյեկտների փոխարեն: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ «Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային», – ...
Կարդալ ավելին »Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր է խնդրել. The New York Times
Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու իրանական աղբյուրի, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։ Նման տեղեկությունների տարածումից առաջ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ ...
Կարդալ ավելին »Իրանի տարածքով հնարավոր է ՀՀ-ից մանր եղջերավոր կենդանիներ փոխադրել Իրաք. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր ...
Կարդալ ավելին »Իրանը միջուկային հարցում չի պատրաստվում դուրս գալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրից
Թեհրանը մնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցը և մտադիր է հասնել դրա վերականգնմանը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։ Միջուկային զենք մշակելու մասին լրագրող Ֆարիդ Զաքարիայի հարցին ի պատասխան՝ Բաղերի Քանին ասել է, որ միջուկային զենքի արգելման՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆաթվան (խմբ.՝ իսլամում ինչ-որ հարցի ...
Կարդալ ավելին »Իրանը «Ղադր» բալիստիկ հրթիռ է փոխանցել հութիներին
Իրանցի զինվորականները «Ղադր» ծովային բալիստիկ հրթիռ են փոխանցել Եմենի հութիներին: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ «Իրանական առաջին ծովային բալիստիկ հրթիռը, որը կոչվում է «Ղադր», ստեղծել է նահատակ Հասան Թեհրանի-Մողադամի կողմից (Իրանի հրթիռային ծրագրի հայրը – խմբ.), և այժմ, մի քանի տարի անց, այդ տեխնոլոգիան հայտնվել է եմենցի պայքարողների ձեռքում»,- նշված է հաղորդագրությունում: Չորեքշաբթի ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր ...
Կարդալ ավելին »Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել. Mehr
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրում ոչ ոք ողջ չի մնացել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Մայիսի 19-ին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։
Կարդալ ավելին »