Tag Archives: իրան

Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին

Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա: Այդ մասին հաղորդել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։ «ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն իրանցի գործընկերներին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ...

Կարդալ ավելին »

Բաքվի և Հայաստանի միջև նոր պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի», – լրագրողներին ասել է Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը։ Միևնույն ժամանակ, նախարարը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը, ընդգծել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս տարածաշրջանի երկրներում սահմանների որևէ փոփոխությանը։ «Մենք կարծում ենք, որ ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական ծակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկանում ենք նախարարի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում ...

Կարդալ ավելին »

Իրանի 7 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին տեղական ժամանակով ժամը 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: ...

Կարդալ ավելին »

Նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում հրապարակված ուղերձից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader