Իրանի 7 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին տեղական ժամանակով ժամը 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3 բալ և Կոտայքի մարզում՝ 2 բալ ուժգնությամբ։

ajax-loader