Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-ին, 19-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարզերում հունիսի 14-ի ցերեկը, հունիսի 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 14-ի և 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 14-19-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 14-ին և 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

ajax-loader