Ադրբեջանի թիրախավորման հետևանքով վիրավորված օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: 

ajax-loader