Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ. 20-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 16201.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 7314.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 7588.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 1054.31 կետ:

Կարդալ ավելին »

Հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ

Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում հունիսի 18-ին ժամը 11։50-ի հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա Խ., ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր, և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում.: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղևորներ Ա. Վ.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ.) և Դ. Է.-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ.) տուժել են, իսկ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է նաև, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 20-ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում ուժեղ ամպրոպներ են. քամու ուժգնությունը հասնում է 100 կմ/ժամի

Ուժգին ամպրոպները՝ ուժեղ քամիներով, պատել են Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածը, տեղ-տեղ դրա արագությունը մոտենում է 100 կմ/ժ-ի։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։ Նորմանդիայում և մայրաքաղաքի շրջանում վատ եղանակը հանգեցրել է ջրհեղեղների, հազարավոր տնային տնտեսությունների հոսանքազրկման և գնացքների չվացուցակի խաթարման: Մինչ ամպրոպի սկսվելը երկրի 28 դեպարտամենտների համար հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ։ Վալ դ’Ուազ դեպարտամենտում ամպրոպից հետո 11 հազար տնային տնտեսություն ...

Կարդալ ավելին »

Ինքնասպանության 13 փորձ, 79 հրդեհ՝ մեկ շաբաթում. Փրկարար ծառայություն

Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ ...

Կարդալ ավելին »

Որ հարցերում համաձայնության չեն գալիս ՀՀ-ն և Ադրբեջանը․ ԱԳ փոխնախարարի պարզաբանումը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ: «Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ...

Կարդալ ավելին »

Առաջինը պետք է լուծենք կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, որի մեջ ընդգծված է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո: «Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և ...

Կարդալ ավելին »

Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը: Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը: «Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ...

Կարդալ ավելին »

Neuralink-ի առաջին ուղեղի չիպը կստանա կաթվածով հիվանդը

Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ստարտափը, որն ուղեղում տեղադրելու նպատակով չիպեր է պատրաստում, նախատեսում է արդեն այս տարի սկսել իր արտադրանքի փորձարկումները մարդկանց վրա: Փարիզում VivaTech միջոցառման ժամանակ Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի պատրաստած առաջին իմպլանտը կստանա տետրապլեգիայով կամ ստորին վերջույթների կաթվածով հիվանդը։ Վերջերս ընկերությունն ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունից (FDA) վերջապես թույլտվություն ստացավ մարդկանց վրա փորձարկումներ անելու համար: Սակայն ավելի վաղ ...

Կարդալ ավելին »

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան չվացուցակն ուժի մեջ է հուլիսի  8-ից  (բոլորը տեղական ժամանակով).  ՉվերթՄեկնումԺամԺամանումԺամՕդանավ.ՀաճախականությունG6 395Երեւան16:45Մոսկվա(Վնուկովո օդանավակայան)19:25A320երկ/հնգ/շբթ/կրկG6 396Մոսկվա(Վնուկովո օդանավակայան)20:25Երեւան01:20A320երկ/հնգ/շբթ/կրկ «Մենք շարունակում ենք ընդլայնել մեր թռիչքների աշխարհագրությունը՝ այսուհետ Երեւանից Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող մեր ուղեւորներին ճանապարհորդելու էլ ...

Կարդալ ավելին »
ajax-loader