ԿԳՄՍ պարզաբանումը՝ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխման վերաբերյալ

ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման արդյունքներով նախատեսվում Է փոփոխություններ կատարել չափորոշչի ուսումնական պլանի կառուցվածքում։ Փոփոխությունները վերաբերում են հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների համար սահմանված նորմատիվային ծավալներին, ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակին:

Մասնավորապես՝ նոր փոփոխությամբ «Օտար լեզուներ» բնագավառում ժամաքանակի բաշխումը կատարվում է հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ.

տարրական դպրոցում՝ 10-15 %,

միջին դպրոցում՝ 12-20 %,

ավագ դպրոցում՝ 7-20 %,

ընտրովի բաղադրիչ՝

տարրական դպրոցում՝ 6 %,

միջին դպրոցում՝ 8 %,

ավագ դպրոցում՝ 15 %։

Օտար լեզուների խորացված ծրագրով ուսուցում կազմակերպելու համար միջին դպրոցում ուսումնական բնագավառին նախկինում հատկացված շաբաթական առավելագույն 5 ժամի փոխարեն նախատեսվում է հատկացնել 8 ժամ, որը հնարավորություն կտա դպրոցին մեկ օտար լեզու ուսումնասիրել 4 կամ 4,5 ժամով, երկրորդ օտար լեզուն՝ 2 ժամով, իսկ երրորդ օտար լեզուն՝ 1․5 կամ 2 ժամով։

ajax-loader