Հայաստանը 2023թ. երկրորդ եռամսյակում երրորդն է Վրաստան կատարված ուղեւորությունների թվով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մտել 1,7 մլն օտարերկրացի ոչ ռեզիդենտ ճամփորդող՝ 57,4 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ 2023թ. երկրորդ եռամսյակում օտարերկրացիների թիվը հասել է 1,2 մլն մարդու, ինչը 58,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը. տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ...
Կարդալ ավելին »Առաջին անգամ Ֆրանսիան աշխարհում 3-րդ երկիրն է միլիոնատերերի թվով
Ֆրանսիայում ապրում է ավելի քան 2,8 միլիոն մարդ, որի կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Շվեյցարիայի UBS բանկի՝ 2022 թվականի հաշվարկներով Ֆրանսիայում է ապրում աշխարհի միլիոնատերերի ընդհանուր թվի 4,8%-ը։ Այս վարկանիշային աղյուսակում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ապրում է միլիոնատերերի 38,2 %-ը (22,7 մլն մարդ), երկրորդ տեղում Չինաստանն է՝ ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի տարածած լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացու ուղղությամբ
Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 16-08-23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 16-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.66%-ով և կազմել 11,267,968.39 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.67%-ով և կազմել 29,141.80 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.88%-ով և կազմել 1,821.91 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062518832 (-0.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.90%-ով և կազմել 225.91 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007751948 ...
Կարդալ ավելին »Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։ Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...
Կարդալ ավելին »«Հայկական Կինոդարը»՝ Քաջարանում
Օգոստոսի 18-ից «Քաջարան» կինոթատրոնը վերսկսում է իր աշխատանքը։ Այդ մասւն տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ մեկնարկը տրվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններով․ «Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Քաջարանի Մշակույթի պալատում գործող «Քաջարան» կինոթատրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ ներկայացնում են «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը: Մուտքն ազատ է»։
Կարդալ ավելին »Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ
Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »Հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ