Author Archives: admin

Կօտարվի ՊՆ-ի՝ Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքը. գնահատվել է 25 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Արշակունյաց 4/1հասցեում գտնվող 15122.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 6.490064 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով: Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Պանամայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունը Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանեց Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Hամապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորվման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։ Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջել էր Թուրքիայի հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականը որակավորման փուլի շրջանակներում անցկացրած երեք խաղերից ...

Կարդալ ավելին »

Սարյան 22 հասցեի շենքը կօտարվի. կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն` մոտ 2142 մլն դոլարով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին: Նաեւ որոշում կայացվեց մասնակցել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրականացնելու է «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը: Ծրագրին և շուկային ...

Կարդալ ավելին »

2059 քաղաքացի. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը կացկացվեն հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:  Ըստ այդմ, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար-գերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա-զորայինների վարժական հավաքներ`  2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ: Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ ՀՀ դեսպանության համար

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) հատկացնել Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։  Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենահեղինակավոր և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը, ունի պատմամշակութային գրանցում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ...

Կարդալ ավելին »

Այն քաղաքացիները, որոնց մեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, փոխհատուցում կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մասնավորապես, 88 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում եւ առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին եւ կարող են օգտագործվել նպատակային ...

Կարդալ ավելին »

Ադրբեջաննը զորք է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի սահմանի երկայնքով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը ...

Կարդալ ավելին »

«Հայփոստն» անարդյունավետ հիմնարկ է, պետք է մտածել հետագա ճակատագիրը. վարչապետ

«Հայփոստ»-ը, որպես ժամանակակից հիմնարկ, ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոստովանենք, որ «Հայփոստ»-ը, որպես հիմնարկ, ժամանակակից ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Մեր սեղանին էլ այն  շարունակում է դրված լինել։ Դա առանձին թեմա ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը «Վայլդբերիզի» բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է ...

Կարդալ ավելին »
ajax-loader