2059 քաղաքացի. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը կացկացվեն հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց: 

Ըստ այդմ, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար-գերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա-զորայինների վարժական հավաքներ`  2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: 

Սահմանվեց, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 152 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցիներ գրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով:

ajax-loader