Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու ծրագիրը, եւ 1 000 մարդ արդեն դարձել է շահառու։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանում կա մոտ 220 հազար անհուսալի վարկ ունեցող մարդ՝ չբացառելով, որ այսօր այդ ցուցանիշը կարող է աճել։ Նրա գնահատմամբ՝ այս թվի մոտ 60 տոկոսը կարող է դառնալ ծրագրի շահառու։ Պաշտոնյան հիշեցրել է, որ աջակցության ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վարկային պարտավորություններ ունեն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում եւ վարկային հաստատություններում, բոլոր վարկերի գծով մայր պարտքի ընդհանուր գումարը հայտի օրվա դրությամբ կազմում է 1 մլն դրամից պակաս, եւ այդ վարկերը առնվազն 3 տարի համարվել են անհուսալի։ Նա պարզաբանել է, որ եթե մարդն ունի 271 եւ ավելի օրերի չսպասարկվող վարկ, ապա այս վարկը համարվում է անհուսալի, իսկ եթե այս ժամկետից անցել է առնվազն 3 տարի, ապա պետությունը կարծում է, որ պետք է օգնի նման քաղաքացիներին։ Խաչատրյանը պարզաբանել է, որ 1 մլն դրամից բարձր գումարի դեպքում կարող է վճարում կատարվել՝ չմարված մայր գումարը հասցնելով 1 մլն դրամի, ինչպես նաեւ դիմել աջակցության համար։ Նա նշել է, որ աջակցության չափը կազմվելու է վարկի դիմաց աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարից եւ ուղղված է լինելու շահառուի պարտքերի մարմանը։ «Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Այսինքն՝ շահառուն երկու տարի կկարողանա օգտվել այս ծրագրից։ Շահառու ճանաչվելու դեպքում վարկի սպասարկման համար աշխատավարձից պահվող գումարը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով (նախկին մինչեւ 50 տոկոս սահմանաչափի փոխարեն)»,- ավելացրել է փոխնախարարը։
Կարդալ ավելին »Tag Archives: քաղաքացի
Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած քաղաքացիներն օտարերկրացիներ են, ձերբակալվել են սահմանը հատելիս
Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ ...
Կարդալ ավելին »Քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն է կատարել, հաղորդում է Shamshyan.com-ը: Թանգարան են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Եկամտահարկի վերադարձի դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ Եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին այս մասին հիշեցնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական ...
Կարդալ ավելին »Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են զարդեր և թանկարժեք քարեր,
Դուբայ-Երևան չվերթով Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր, այդ թվում՝ 72 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման թափանցիկ քարեր։ Հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը: Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել ...
Կարդալ ավելին »Որքան գումար է գոյացել «կարմիր գծերի» վճարումներից. ԶԼՄ
Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։ Այս մասին «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու ...
Կարդալ ավելին »Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար
Օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է: «Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային ...
Կարդալ ավելին »Միգրացիոն սալդոն բացասական է․ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ մեկնում են, քան վերադառնում
2024 թվականի առաջին կիսամյակում արտասահմանից Հայաստան է վերադարձել 864 629 քաղաքացի, իսկ երկրից մեկնել է 887 522 քաղաքացի։ Արդյունքում ՝ ՀՀ քաղաքացիների մասով միգրացիոն բացասական սալդոն պահպանվում է՝ բնակչության արտահոսքը շարունակվում է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, առաջին կիսամյակում բացասական միգրացիոն սալդոն կազմել է 22,893 հազար մարդ ՝ մեկ տարվա ընթացքում կրճատվելով 12 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը
Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում էսկալացիայի բարձր ռիսկի մասին և կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել իրանական տարածքը։ Հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում: «Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որևէ պատճառով չմեկնել Իրան։ Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի աճող ռիսկի պատճառով ֆրանսիացի հյուրերին, որոնք դեռ գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը»,- ասված է ...
Կարդալ ավելին »Հրդեհ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում
Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի: Հրդեհը մեկուսացվել է ...
Կարդալ ավելին »