Սարյան 22 հասցեի շենքը կօտարվի. կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն` մոտ 2142 մլն դոլարով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին: Նաեւ որոշում կայացվեց մասնակցել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրականացնելու է «Համաշխարհային առևտրային կենտրոն «Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը:

Ծրագրին և շուկային վերաբերող ցուցանիշները, վարկածները վավերացնելու, ինչպես նաև ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումն իրականացնելու նպատակով ներգրավվել է անշարժ գույքի շուկայում թոփ 3 գլոբալ ընկերություններից մեկը ՝ JLL ընկերությունը:

Ծրագրով առաջարկվում է դիտարկել միջազգային բրենդով բարձրակարգ 4 հյուրանոցի կառուցումը 180 սենյակներով՝ հաշվի առնելով պահանջարկի զգալի աճը և առկա բավականին կայուն առաջարկը։Կառուցվածքը՝ 8,370 քմ հյուրանոցի ընդհանուր մակերես (180 սենյակ)։

Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ։

Ըստ ներկայացված արժեքի գույքի ընդհանուր գումարը կազմում է 10 949 260 000  ՀՀ դրամ, որից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պատկանում է 6 788 000 000 ՀՀ դրամ, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին 4 161 260 000  ՀՀ դրամ։

Նախագծով առաջարկվում է Սարյան 22 հասցեում գտնվող շենքը օտարել Ընկերությանը հետևյալ սկզբունքով՝  Հայփոստ ՓԲԸ՝30.18 %, Կառավարություն՝19.82 % և Ներդրող՝ 50%: 

Ծրագրի իրականացման համար Ընկերությունը նախատեսում է մեկնարկային փուլում ներդնել շուրջ 211,553,497 մլն ԱՄՆ դոլար։ Ուղղակի ստեղծվող աշխատատեղեր կլինեն՝ ոչ պակաս քան 10.000 աշխատող: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը:

ajax-loader