«Հայփոստն» անարդյունավետ հիմնարկ է, պետք է մտածել հետագա ճակատագիրը. վարչապետ

«Հայփոստ»-ը, որպես ժամանակակից հիմնարկ, ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոստովանենք, որ «Հայփոստ»-ը, որպես հիմնարկ, ժամանակակից ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում և երրորդ հանրապետությունում անընդհատ բոլոր կառավարությունների համար խնդիր է եղել։ Մեր սեղանին էլ այն  շարունակում է դրված լինել։ Դա առանձին թեմա է, և մենք պետք է քննարկենք, թե ինչ է լինելու, ի վերջո, «Հայփոստ»-ի հետագա ճակատագիրը։ Բայց այն եղել և շարունակում է մնալ անարդյունավետ հիմնարկ՝ ի հեճուկս բոլոր ջանքերի»,- ասաց Փաշինյանը։

ajax-loader