Author Archives: admin

ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տրամադրելու համար կսահմանվի մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին  նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: «Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս Հայաստան վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են 2 հիմնական դեպքերի համար. առաջինը, երբ դիմողը ...

Կարդալ ավելին »

Պատերազմի մասնակիցների ու զորացրված զինծառայողների զբաղվածության ապահովման ծրագիրն ընդլայնվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ռազմական գործողություններին մասնակցած և պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովման ծրագրի նկատմամբ պահանջարկն ավելանում է։ Նախորդ տարի մեկնարկած այս ծրագիրը նախատեսված էր իրականացնել 200 շահառուի համար, սակայն տարվա ընթացքում պահանջարկը մեծ էր և ծրագիրն ընդլայնվեց՝ արդյունքում ներգրավելով 280 շահառուի։ «Այս տարի մենք ակնկալում ենք արդեն 500 շահառուի ներգրավել։ Թեպետ, եթե կլինեն ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Գևորգյանի դստերը պատկանող հողատարածքի վրա կալանք է դրվել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը,  մարզի համայնքներում այս տարի բերքի տակ եղած 21 հազար 675 հեկտար հացահատիկային մշակաբույսերի արտերից հնձվել է շուրջ 21 հազար 50 հեկտարը։ Մնացած 625 հեկտար հացահատիկի  բերքահավաքը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Աշնանացան ցորենի արտերի մեկ ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի համեմատ ցածր է մնում 15 սմ-ով

 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ;   «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին ժամը 11։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ;

Կարդալ ավելին »

Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն

Հայաստանում սեպտեմբերին կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն։ Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։ Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Պտղնիի տաճարում՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ում և եվրագոտում տնտեսական աճի կանխատեսումը

Եվրահանձնաժողովը երկուշաբթի հրապարակված ամառային տնտեսական կանխատեսման մեջ 2023 թվականին Եվրամիության ՀՆԱ-ի աճի գնահատականը 1 տոկոսից իջեցրել է մինչեւ 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 1,7 տոկոսից մինչեւ 1,4 տոկոս, ասված է ԵՀ-ի մամուլի տեղեկագրում: «ԵՄ-ի տնտեսությունը շարունակում է աճել, թեեւ ավելի փոքր տեմպերով։ Կանխատեսումը վերանայում է 2023 թվականին ԵՄ տնտեսության աճի տեմպերի նվազման ուղղությամբ ՝ մինչեւ 0,8 տոկոս ՝ գարնանային կանխատեսման ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց խաղային քարտերը դրամական միջոցներով համալրելու հնարավորությունները սահմանափակող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader