Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին  կեսօրից հետո  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

ajax-loader