Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի սեպտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում ավարտվել է խոտի բերքահավաքը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնից, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 710 տոննա խոտ։ 53 հազար տոննա խոտ կուտակվել է Սևան, 35 հազար տոննա ՝ Ճամբարակ, 22 հազար 360 տոննա՝ Վարդենիս, 12 հազար 350՝ Մարտունի, 13 հազար տոննա՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԼՂ-ում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ դիակ և մեկ աճյուն
Լեռնային Ղարաբաղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք ԼՂ ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Կարդալ ավելին »Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք
դրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։
Կարդալ ավելին »Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...
Կարդալ ավելին »Toyota-ն 3-րդ գործարանը կկառուցի Հնդկաստանում
Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը մտադիր է իր երրորդ գործարանը կառուցել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավտոարտադրողի գործող ձեռնարկությունները գտնվում են հարավարևմտյան Կարնատակա նահանգում, և այնտեղ նախատեսվում է կառուցել երրորդ գործարանը։ Ակնկալվում է, որ դրա արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 120 հազար մեքենա՝ այս ցուցանիշը հետագայում հասցնելով 200 հազարի։ Նոր գործարանի շնորհիվ Toyota-ի տարեկան արտադրության ծավալը Հնդկաստանում կարող է ...
Կարդալ ավելին »ԱՍՀ նախարարությունը կկազմակերպի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միջոցների տրամադրումը. գործում է թեժ գիծ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ մանրամասնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ ...
Կարդալ ավելին »Ոչ սպանդանոցային մորթից ստացված կենդանական ծագման մթերքն ամբողջությամբ կոչնչացվի. ՍԱՏՄ
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունից: «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ ...
Կարդալ ավելին »Կկառուցվի 3 նոր ջրամբար, ևս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն
2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շարունակել փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքներըԱյդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն ...
Կարդալ ավելին »Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024-ի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ ...
Կարդալ ավելին »ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ
ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ