FILE PHOTO: The Toyota logo is pictured at the 43rd Bangkok International Motor Show, in Bangkok, Thailand, March 22, 2022. REUTERS/Athit Perawongmetha/File Photo

Toyota-ն 3-րդ գործարանը կկառուցի Հնդկաստանում

Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը մտադիր է իր երրորդ գործարանը կառուցել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Ավտոարտադրողի գործող ձեռնարկությունները գտնվում են հարավարևմտյան Կարնատակա նահանգում, և այնտեղ նախատեսվում է կառուցել երրորդ գործարանը։ Ակնկալվում է, որ դրա արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 120 հազար մեքենա՝ այս ցուցանիշը հետագայում հասցնելով 200 հազարի։ Նոր գործարանի շնորհիվ Toyota-ի տարեկան արտադրության ծավալը Հնդկաստանում կարող է աճել 30%-ով:

Ինչպես նշում է Reuters-ը, ճապոնական ավտոարտադրողի գործունեության ընդլայնումը Հնդկաստանում նկատվում է Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկաներում աճի դանդաղման, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի շուկաներում մրցակցության աճի ֆոնին:

ajax-loader