Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ:
Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ մանրամասնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակում:
Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 8003 թեժ գիծ կամ մարզպետարաններ՝ ըստ կեցության վայրի։