Կկառուցվի 3 նոր ջրամբար, ևս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն

2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շարունակել փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքներըԱյդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

«6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն 30 ջրավազանների վերականգման աշխատանքները, որոնց ընդհանուր գումարը կկազմի 2.7 մլրդ դրամ։

Արփա–Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել թունելի 234 գծամետր հատվածի երեսակների վերակառուցում` մեկ մլրդ դրամով։

Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ:

ajax-loader