Author Archives: admin

Toyota-ն 3-րդ գործարանը կկառուցի Հնդկաստանում

Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողը մտադիր է իր երրորդ գործարանը կառուցել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավտոարտադրողի գործող ձեռնարկությունները գտնվում են հարավարևմտյան Կարնատակա նահանգում, և այնտեղ նախատեսվում է կառուցել երրորդ գործարանը։ Ակնկալվում է, որ դրա արտադրության ծավալը կկազմի տարեկան մոտ 120 հազար մեքենա՝ այս ցուցանիշը հետագայում հասցնելով 200 հազարի։ Նոր գործարանի շնորհիվ Toyota-ի տարեկան արտադրության ծավալը Հնդկաստանում կարող է ...

Կարդալ ավելին »

ԱՍՀ նախարարությունը կկազմակերպի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին միջոցների տրամադրումը. գործում է թեժ գիծ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը՝ մանրամասնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկազմակերպի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ ...

Կարդալ ավելին »

Ոչ սպանդանոցային մորթից ստացված կենդանական ծագման մթերքն ամբողջությամբ կոչնչացվի. ՍԱՏՄ

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունից: «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ ...

Կարդալ ավելին »

Կկառուցվի 3 նոր ջրամբար, ևս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն

2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շարունակել փոքր և միջին ջրամբարների կառուցման աշխատանքներըԱյդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «6 ջրամբարների համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9–ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,– նշեց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ կմեկնարկեն ...

Կարդալ ավելին »

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024-ի ապրիլի 1-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...

Կարդալ ավելին »

2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ 3,2

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 800 կամավոր է հերթագրվել 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 800 քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Գործարկել ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներառվել այս կամ այն աշխատանքում, կարող են հերթագրվել: Ունենք ավելի քան 800 հերթագրված: Շուտով պլանավորված աշխատանքները ...

Կարդալ ավելին »

2024-ին կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 37,7 մլրդ դրամով ավելի գումար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ: «Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

Կարդալ ավելին »
ajax-loader